Մամլո հաղորդագրություն

24 Октября, 2011 00:00
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի կողմից իրականացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 22-ից 23-ը գիտության և մշակույթի անվանի 22 գործիչներ այցելել են ԼՂՀ ՊԲ զորամասեր: Զորամասերում կայացել են հանդիպումներ և զրույցներ զինծառայողների հետ, ներկայացվել են 26 դասախոսություններ: Մտավորականների խումբը հանդիպել է նաև ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ: Քննարկվել են հասարակությանը հուզող բանակային հիմնահարցեր:

  • Поделиться