ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին

1 Ноября, 2011 00:00
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Քրիստոս Դովասին:

Սեյրան Օհանյանը շնորհավորել է ռազմական կցորդին` նոր պաշտոնի նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր խթան կհանդիսանա երկկողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները:
  • Поделиться