Իրավախորհդատվական աջակցություն զորակոչիկներին
30 Мая, 2013 00:00Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության և Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնի կողմից Իջևանում կազմակերպված իրավախորհրդատվական միջոցառման ժամանակ նախազորակոչային տարիքի երիտասարդներին ու նրանց ծնողներին է ներկայացվել «Իրավական ուղեցույց նորակոչիկի համար» գրքույկը:
Հանրապետական զինկոմիսարիատի իրավաբան աշխատակիցները և փորձագետները ներկայացրել են ապագա զինվորի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանել զորակոչիկների և նրանց ծնողների բազմաթիվ հարցերին:
Իրավախորհրդատվական նման միջոցառումներ են կայացել արդեն Գյումրի, Վանաձոր, Աբովյան քաղաքներում: