Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարարը

18 Апреля, 2011 00:00
Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան ապրիլի 18-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:

ՀՀ պաշտպանության նախարարությունում Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո, ժամը 14:00-ին տեղի է ունենալու երկու երկրների պաշտպանության նախարարների ճեպազրուցը, որի ընթացքում նախարարները ամփոփելու են քննարկումների արդյունքները և պատասխանելու են լրագրողների հարցերին: Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր նախատեսված է նաև Վրաստանի պաշտպանության նախարարի այցը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների ճեպազրույցին կարող են մասնակցել ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված լրագրողները:
  • Поделиться