Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է Հայաստանում ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի անդամներին

24 Марта, 2011 00:00
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի անդամներին:

Կարևորելով բարձրակարգ կրթություն ստացած երիտասարդների ներուժը պետության զարգացման գործում` Դավիթ Տոնոյանը ներկաներին ներկայացրել է ՀՀ պաշտպանական քաղաքականությունը և ռազմակրթական ոլորտում իրականացվող բարեփոխումները: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության նախարարության հանրային կապերի շրջանակներում ասոցիացիայի հետ համագործակցության հնարավորությունները:
  • Поделиться