Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների
16 Марта, 2011 00:00Ի կատարումն մարտի 5-ին Սոչիում ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության` հայկական կողմը մարտի 17-ին, ժամը 14:00-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի աջակցությամբ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին կհանձնվի ԼՂՀ տարածքում ձերբակալված Ադրբեջանի Հանրապետության սահմանախախտ քաղաքացի:
Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղափոխող ավտոբուսը Արցախ կմեկնի մարտի 17-ին` ժամը 04.00-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրից:
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել (091) 502610 հեռախոսահամարով: