Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

27 Января, 2012 00:00
ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ` ՀՀ Զինված ուժերի N զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Ռուբիկ Միքայելյանը պատրաստվում է հաղթահարել արտակորման սեփական ռեկորդը: Նա 2011 թվականի սեպտեմբերի 21-ին կատարել է 6500 արտակորում` գրանցվելով Գինեսի ռեկորդների գրքում:

Մասնագիտությամբ սամբիստ Ռուբիկ Միքայելյանը, ավարտելով Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը, 2011 թվականի գարնանը զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր: Հունվարի 28-ին, ժամը 11:00-ին Ռուբիկ Միքայելյանը պատրաստվում է գերազանցել սեփական ռեկորդը` փորձելով կատարել 7500 արտակորում: Միջոցառումը տեղի կունենա «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում (հասցե` Արշակունյաց 61): Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրագրողները կարող են ժամը 10:30-ին լինել մարզաառողջարարական համալիրում:
  • Поделиться