Սեյրան Օհանյանի այցը Հայաստանում ֆրանսիական համալսարան

31 Января, 2012 00:00
ՀՀ Զինված ուժերի կազմավերման 20-րդ տարեդարձի առթիվ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին այցելել է Հայաստանում ֆրանսիական համալսարան և հանդիպել դասախոսական կազմի և ուսանողների հետ:

Պաշտպանության նախարարն ուսանողներին ներկայացրել է Հայաստանի Զինված ուժերի անցած ուղին՝ իր առանձնահատկություններով, զրուցել առկա խնդիրներից և մարտահրավերներից, ինչպես նաև` կրթության և կադրերի պատրաստման ոլորտում բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հեռանկարների շուրջ: Այնուհետև պաշտպանության նախարարը պատասխանել է ուսանողների ու դասախոսների հարցերին: Միջոցառման ավարտին Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև ռազմական համագործակցության ասպարեզում ունեցած ներդրումի համար՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել Լը Մորզելեկին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Ռազմական համագործակցության համար մեդալով, իսկ համալսարանի մի շարք դասախոսներ պարգևատրվել են «Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով:
  • Поделиться