Սերժ Սարգսյան ընդունեց Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Էհուդ Գոլին
23 Марта, 2007 00:00Ս.թ. մարտի 22-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյան ընդունեց Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էհուդ Գոլին (նստավայրը՝ Երուսաղեմ): Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում Իսրայելի Պետության դեսպանորդ Իսրաել Մեի Ամին:
Ողջունելով հյուրին` նախարարը հաջողություն մաղթեց բարձր առաքելության կատարման կապակցությամբ և հույս հայտնեց, որ դեսպանը ակտիվ դերակատարություն կունենա երկկողմ արդյունավետ համագործակցություն ծավալելու գործում: Էհուդ Գոլն իր հերթին փաստեց, որ դրա անհրաժեշտությունը վաղուց է հասունացել և երկկողմ հարաբերություններում շատ անելիքներ կան: Նշվեց նաև, որ հայ եւ հրեա ժողովուրդների միջեւ բազում ընդհանրություններ կան, ինչը եւս լավ հիմք է փոխհարաբերությունները զարգացնելու համար:
Կողմերը մտքեր փոնակեցին տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև իսրայելա—պաղեստինյան եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ: