Հաղորդագրություն մամուլի համար
13 Апреля, 2007 00:00ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Մ.Հարությունյանի, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին հատկացվող բնակարանների բաշխման և բնակշենքերի հանդիսավոր բացման արարողություն` ըստ հետևյալ ժամանակացույցի.
ս.թ. ապրիլի 17-ին` Էջմիածնում, ժամը 15.00 (ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հատկացված ավտոբուսը կմեկնի Ալ.Թամանյանի արձանի մոտից` ժամը 14.00),
ս.թ. ապրիլի 18-ին` Երևանում, ժամը 15.00 (ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հատկացված ավտոբուսը կմեկնի Ալ.Թամանյանի արձանի մոտից` ժամը 14.00),
ս.թ. ապրիլի 20-ին` Երևանում, ժամը 11.00 (ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հատկացված ավտոբուսը կմեկնի Ալ.Թամանյանի արձանի մոտից` ժամը 10.00):