Սերժ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ
5 Апреля, 2007 00:00Համաձայն ՀՀ նախագահի 2007թ-ի ապրիլի 4-ի հրամանագրի Սերժ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ` ազատվելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պարտականություններից:Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Սերժ Սարգսյանն ազատվել է ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
Համաձայն ՀՀ Նախագահի 2002թ-ի մարտի 16-ի` կառավարության գործունեությունը կարգավորելու վերաբերյալ ՆՀ-1064 հրամանագրի 74.5 կետի, Նախարարի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ ղեկավարի պարտականությունները կատարում է տեղակալներից մեկը:
Պաշտպանության նախարարության կանոնադրության 10-րդ կետի համաձայն նախարարի բացակայության դեպքում նրա պարտականությունները, իր իսկ հանձնարարությամբ, կատարում է առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` նախարարի տեղակալներից մեկը :