Գերի է ընկել Մարտունի քաղաքի բնակիչ
11 Июня, 2007 00:00Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունը, թե իբր Մարտունի քաղաքի բնակիչ 49-ամյա Վալերի Սուլեյմանյանը միտումնավոր անցել է սահմանը և, հայտնվելով Ադրբեջանի տարածքում, հայտարարել, թե չի ուզում վերադառնալ տուն, կեղծիք է:
Վալերի Սուլեյմանյանը ապրիլի 18-ին բանջար հավաքելիս մոլորվել է և գերեվարվել: Վ. Սուլեյմանյանը ԼՂՀ-ում ունի ընտանիք: Հերյուրանքներ տարածելու փոխարեն, ճիշտ կլիներ, որ ադրբեջանական քարոզչամեքենան զբաղվեր իր ներրքին խնդիրներով:
Մասնավորապես, օրերս Քյուրդամիրի կայազորում զենիթա-հրթիռային դիվիզիայի երկու զինվորի միջև տեղի էր ունեցեl փոխհրաձգություն, որի հետևանքով ծանր վիրավորվել էին նույն դիվիզիայի ժամկետային զինծառայող: Նրանցից մեկը մահացել է, մյուսի վիճակը ծանր է: