Միքայել Հարությունյանը ընդունեց Հայաստանում ՌԴ-ի դեսպանին
26 Июня, 2007 00:00![](/UserFiles/Image/naxarar_rus_despan.jpg)
Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորեց Մ. Հարությունյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, խոսեց Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին:
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ինչպես նաև երկու պետությունների զինված ուժերի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակի և հետագա զարգացման հեռանկարների շուրջ:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: