Պաշտպանության նախարարն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

30 Июня, 2007 00:00
Ս.թ. հունիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Հանդիպման սկզբում Ա.Կասպրչիկը շնորհավորեց Մ. Հարությունյանին` պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` կողմերը կարևորեցին ռազմական գործողությունների վերսկսման բացառումն ու բանակցային գործընթացի շարունակականության ապահովումը: Հանդիպման մասնակիցները նաև մտքեր փոխանակեցին եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի մշակման, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
  • Поделиться