Ի գիտություն ՀՀ քաղաքացիներին և զինծառայողներին
2 Июля, 2007 00:00ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ զինծառայողների և քաղաքացիների` անձնական հարցերով ընդունելությունները ՀՀ պաշտպանության նախարարի և նրա տեղակալների կողմից իրականացվում են հանրապետական զինկոմիսարիատում (Երևան, Մոսկովյան 5), ժամը 17:00-ից` հետևյալ գրաֆիկով.
ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանի կողմից` յուրաքանչյուր ամսվա առաջին երեքշաբթի օրը,
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանի կողմից` յուրաքանչյուր ամսվա առաջին ուրբաթ օրը,
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յու.Խաչատուրովի կողմից` յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա երեքշաբթի օրը,
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Գ.Մելքոնյանի կողմից` յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա ուրբաթ օրը,
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ա.Միրզաբեկյանի կողմից` յուրաքանչյուր ամսվա չորրորդ շաբաթվա ուրբաթ օրը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մ.Գրիգորյանի կողմից ընդունելությունն անց է կացվում յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթվա երեքշաբթի օրը` Երկրապահ Կամավորականների Միության շենքում, ժամը 17 00-ից:
Ընդունելության համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել հանրապետական զինկոմիսարիատի ընդհանուր բաժնում: