Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

31 Августа, 2007 00:00
Ս.թ. օգոստոսի 31-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասսիմո Լավեցցո Կասսինելլիին և ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Մաուրո Սկաչչային` վերջինիս` Հայաստանում պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր: Գեներալ-գնդապետ Ս.Օհանյանը շնորհակալություն հայտնեց բրիգադի գեներալ Մաուրո Սկաչչային` արդյունավետ համագործակցության համար և հաջողություն մաղթեց հետագա առաքելություններում:
  • Поделиться