Բնակչության բժշկական հետազոտում Սիսիանում և Գորիսում
15 Сентября, 2007 00:00Հայաստան-ԱՄՆ երկկողմ ռազմական համագործակցության «Համատեղ շփման խումբ» ծրագրի համաձայն ս.թ. սեպտեմբերի 17-ից 20-ը Կանզասի ազգային գվարդիայի զինվորական բժիշկների խմբի կողմից կանցկացվի «Բժշկական ապահովման կազմակերպում և պլանավորում» թեմայով միջոցառում:
Ամերիկյան բժիշկների խումբը ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության համապատասխան մասնագիտությամբ սպաների հետ համատեղ բնակչության բժշկական հետազոտման աշխատանքներ կիրականացնեն Սիսիանի և Գորիսի Դարբաս, Շամբ և Տաթև գյուղերում: