Միքայել Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանին
18 Сентября, 2007 00:00Ս.թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Անդրեա Յոանա-Մարիա Վիկտորիին:
Կողմերն անդրադարձան 2007թ. պաշտպանական համագործակցության ծրագրով նախատեսված երկկողմ միջոցառումներին` կարևորելով Գերմանիայի ռազմական ուսումնական հաստատություններում հայ սպաների պատրաստումն ու վերապատրաստումը: Նախարարը վստահություն հայտնեց, որ ոչ միայն ռազմական ուսուցման ոլորտում է հնարավոր իրականացնել համատեղ արդյունավետ աշխատանք ԳԴՀ-ի հետ, այլ մյուս ոլորտներում ևս:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր: