Շարունակվում է ՀՀ ԶՈՒ պատվիրակության այցը Ուկրաինա
5 Октября, 2007 00:00Ս.թ. հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ ՀՀ զինված ուժերի պատվիրակության ընդունելության հանդիսավոր արարողությունը:
Արարողությունից հետո ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը հանդիպեց Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետ, Զինված Ուժերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Կիրիչենկոյի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Բանակի գեներալ Սերգեյ Կիրիչենկոն ծանոթացրեց իր պաշտոնակցին Ուկրաինայի զինված ուժերի զարգացման 2006-2011թթ. Պետական ծրագրի իրականացման ընթացքին:
Նույն օրը գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը հանդիպեց Ուկրաինայի պաշտպանության նախարար Անատոլի Գրիցենկոյի հետ:
Այնուհետև հայաստանյան պատվիրակությունը այցելեց Ուկրաինայի Պաշտպանության ազգային ակադեմիա, որտեղ ծանոթացավ մասնագետների պատրաստման համակարգին, ուսումնա-նյութական բազային: