Միքայել Հարությունյանն ընդունեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար պարոն Թ. Համմարբերգին
8 Октября, 2007 00:00Ս.թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար պարոն Թ. Համմարբերգի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան պաշտպանական բարեփոխումների շրջանակներում ՀՀ զինված ուժերում ժողովրդավարական վերահսկողության գործուն մեխանիզմների կատարելագործմանը:
Քննարկվեցին այլընտրանքային զինվորական ծառայության հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում արտացոլված զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրներ:
Կողմերը քննարկեցին նաև անհայտ կորածներին և ռազմագերիներին առնչվող հարցեր:
Հանդիպման վերջում նախարար Մ. Հարությունյանը հույս հայտնեց, որ հյուրերի կողմիցՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիտարկումները և դրանց վերաբերյալ հնարավոր առաջարկությունները մեծապես կնպաստեն այդ ուղղությամբ մեր կողմից իրականացվող աշխատանքների ճիշտ ուղղորդմանը: