Ռումինիայի ՊՆ պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
10 Октября, 2007 00:00Ս.թ. հոկտեմբերի 10-ին Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Թեոդոր Մելեշկանուի գլխավորած պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան: Թանգարանի հուշամատյանում Թ. Մելեշկանուն գրեց. «Հույսով և հավատով, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի, և անմեղ զոհերը չեն մոռացվի»: