ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հաստատեցին 2008թ. համագործակցության պլանը
30 Октября, 2007 00:00Ս.թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիպեց Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առընչվող մի շարք հարցեր:
Այցի արդյունքում ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հաստատեցին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջև 2008թ. համագործակցության պլանը և ՙՌուբեժ-2008՚ համատեղ հրամանատարա-շտաբային զորավարժության նախապատրաստման պլանը:
Հանդիպման վերջում ՀՀ և ՌԴ միջև ռազմական համագործակցության զարգացման և հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում ունեցած մեծ վաստակի համար Միքայել Հարությունյանը և Անատոլի Սերդյուկովը միմյանց հանձնեցին երկու երկների պաշտպանության նախարարությունների հուշամեդալները: