Ռազմական դոկտրինի նախագիծը կներկայացվի ՀՀ Կառավարություն
12 Ноября, 2007 00:00Ս.թ. նոյեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի նախագահությամբ:
Նիստի ընթացքում ամփոփվեցին ՀՀ ռազմական դոկտրինի նախագծի վերաբերյալ ստացված միջազգային փորձաքննության արդյունքները, համաձայնեցվեցին առկա դիտողություններն ու առաջարկությունները:
Նիստի վերջում Հանձնաժողովը որոշում կայացրեց ՀՀ ռազմական դոկտրինի նախագիծը ներկայացնել ՀՀ Կառավարություն: