Մ. Հարությունյանն ընդունեց միջազգային բարեգործական հիմնադրամի վարչության նախագահին
24 Ноября, 2007 00:00Ս.թ. նոյեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց միջազգային բարեգործական հիմնադրամի վարչության նախագահ Սերգեյ Մադաթյանին:
Հանդիպման սկզբում կողմերը անդրադարձան Հայաստանի և Արցախի հայ կազակների ատաման Վլադիմիր Խաչատրյանի խնդրանքով, Երևանում` ս.թ. նոյեմբերի 26-ին` Մոսկվայի տանը կազմակերպվող հայ-կազակների միջազգային միության վարչության առաջին նիստի օրակարգային հարցերին, իշխան,գեներալ Մադաթովի ծննդյան 225 ամյակին նվիրված Հայաստանում անցկացվելիք միջոցառումներին:
Գեներալ Մադաթյանը Մ.Հարությունյանին ծանոթացրեց արդեն իսկ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Բուլղարիայում, Կիրգիզիայում, Հայաստանում, Արցախում և ՌԴ-ի մի շարք շրջաններում գործող հայ-կազակների միջազգային միության վարչության ներկայացուցչությունների գործունեությանը: