Մ.Հարությունյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին
29 Ноября, 2007 00:00Ս.թ. նոյեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Ալիռեզա Հադիղիանին:
Հանդիպման սկզբում դեսպանը նախարարին փոխանցեց Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարի ջերմ ողջույնը:
Մ. Հարությունյանը, անդրադառնալով վերջին տարիներին օրեցօր խորացող հայ-իրանական երկկողմ համագործակցությանը, բարձր գնահատեց դեսպանի ներդրումը` մաղթելով նրան հաջողություններ հետագա առաքելություններում:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնեց պաշտպանության նախարարին ջերմ խոսքերի համար, ասելով, որ Հայաստանից հեռանում է մեծ տպավորություններով:
Հանդիպման ավարտին կողմերը փաստեցին, որ հայ-իրանական հարաբերություններն ամրագրված են քաղաքական, տնտեսական, մշակութային, այժմ նաև ռազմական ոլորտներում ու ելնում են երկու եղբայրական երկրների միջև պատմամշակութային ընդհանրություններից: