Խրախուսվեցին Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնելիս աչքի ընկած զինծառայողները
5 Декабря, 2007 00:00Ս.թ. դեկտեմբերի 5-ին Մայրաքաղաքային գնդում տեղի ունեցավ «Կոսովոյի ուժերի» գործողությունների շրջանակներում ՀՀ ԶՈՒ 12-րդ խաղաղապահ բրիգադից ս.թ. մայիսի 25-ին Կոսովո գործուղված ՀՀ ԶՈՒ զորախմբի 7-րդ հերթափոխի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանը, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ:
Զինվորական քայլերթից հետո ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանը պարգևներ և պատվոգրեր հանձնեց առաքելության ընթացքում ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին` խորին երախտագիտություն հայտնելով միջազգային անվտանգության ապահովման մյուս մասնակիցներին ևս: