Ներկայացվեց ՆԱՏՕ -ում ՀՀ նորանշանակ ռազմական ներկայացուցիչը
12 Декабря, 2007 00:00Ս.թ. դեկտեմբերի 12-ին ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռեյ Հենոն ընդունեց ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության ռազմական ներկայացուցիչ, գնդապետ Դավիթ Տոնոյանին` պաշտոնավարությունն ավարտելու կապակցությամբ:
Հրաժեշտի խոսքում գեներալը շնորհակալություն հայտնեց համատեղ արդյունավետ աշխատանքի և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդման համար, հաջողություն մաղթեց հետագա ծառայություններում: Ռազմական կոմիտեի նախագահին ներկայացվեց նորանշանակ ռազմական ներկայացուցիչ, փոխգնդապետ Մհեր Իսրայելյանը: Գեներալը հույս հայտնեց, որ նոր ռազմական ներկայացուցիչը կշարունակի արդյունավետ համագործակցության ձևավորված ավանդույթները: