Պաշտպանության նախարարի շրջայցը Հայաստանի հյուսիսային սահմանների մարտական դիրքեր

12 Декабря, 2007 00:00
Ս.թ. դեկտեմբերի 11-ից 12-ը ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը շրջայց կատարեց Հայաստանի հյուսիսային սահմանների պաշտպանությունն ապահովող զորամասեր և մարտական դիրքեր:

Միքայել Հարությունյանը տեղում ծանոթացավ ծովի մակերևույթից 3380 մետր բարձրության վրա մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցեց զինվորների հետ: Պաշտպանության նախարարին զեկուցեցին, որ Հայստանի հյուսիսային սահմանները անառիկ են, դիրքերում հանգիստ է, կրակոցներ չկան, հակառակորդն իրեն հանգիստ է պահում: Երկու անգամ այս բարձունքների ազատագրմանը մասնակցած Միքայել Հարությունյանը երախտագիտություն հայտնեց բոլոր զինվորներին և մեկ առ մեկ սեղմեց նրանց ձեռքը: Ինչպես զինված ուժերի մյուս ստաբաժանումներում, այս զորամիավորման գրեթե բոլոր զորամասերում ևս իրականացվում են շինարարական աշխատանքներ: Զինծառայողները հին կառույցներից տեղափոխվում են նոր զորանոցներ, սնվում են նոր ճաշարաններում, բարելավվում են նաև հանգիստն անցկացնելու և անձնական հիգիենայի մասին հոգալու պայմանները: Նշելով, որ սահմանի այս բարդ հատվածում շատ բան է արված, զորամիավորման ղեկավարության հետ անցկացված խորհրդակցության ժամանակ պաշտպանության նախարարը խոսեց նաև տեղ գտած թերությունների մասին, հրահանգավորեց և հանձնարարականներ տվեց այդ թերությունները ամենակարճ ժամկետներում շտկելու վերաբերյալ:
  • Поделиться