Հայտարարություն

21 Февраля, 2008 00:00
Մենք` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոստորագրյալ պաշտոնյաներս, սույնով դիմում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքական գործիչներին` կոչ անելով զերծ մնալ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելուց:

Մենք պահանջում ենք ընդդիմադիր քաղաքական գործիչներից և հատկապես` Լևոն Տեր-Պետրոսյանից չօգտագործել մեր անունները և չտարածել սադրիչ հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Վստահեցնում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը չեն ներքաշվելու ներքաղաքական գործընթացների մեջ, գործելու են օրենքի սահմաններում և ապահովելու են մեր Հայրենիքի անվտանգությունը` կատարելով երկրի Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից դրված խնդիրներն ու առաջադրանքները: ՀՀ պաշտպանության նախարար, պաշտպանության նախարարի տեղակալներ
  • Поделиться