Քննարկվել է "Ռուբեժ 2008" զորավարժությունը

19 Марта, 2008 00:00
Ս.թ. մարտի 18-ին Հայաստանի Հանրապետություն են ժամանել Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության, միացյալ շտաբի ներկայացուցիչներ, որոնց նույն օրը ժամը 18:00-ին ընդունել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:

Տեղի ունեցած շտաբային բանակցությունների ընթացքում քննարկվել են "Ռուբեժ 2008" համատեղ հրամանատարաշտաբային զորավարժության կազմակերպչական և պլանային փաստաթղթերի լրամշակման հարցեր:
  • Поделиться