Հաղորդագրություն մամուլի համար

27 Марта, 2008 00:00
Ս.թ. մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ընդունեց ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի տեղաբաշխման և գործելու համար հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հարցերով Միջպետական հանձնաժողովի համանախագահներին:

Հանդիպման ընթացքում համանախագահները նախարարին տեղեկացրին Միջպետական հանձնաժողովի 2006թ. սեպտեմբերի 28-ի նիստի արձանագրության կատարման արդյունքների մասին, անդրադարձան 102 ռուսական ռազմական բազայի զինծառայողների և նրանց ընտանիքների կենցաղային պայմանների բարելավմանը: Քննարկեցին միջպետական հանձնաժողովի հերթական 7-րդ նիստին վերաբերող հարցեր:
  • Поделиться