ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
31 Марта, 2008 00:00Ս.թ. մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին 2007թ. աշնանային զորակոչի արդյունքները և նախանշվեցին ու հստակեցվեցին 2008թ. գարնանային զորակոչի ծրագրերը և անելիքները:
Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ռազմաուսումնական հաստատությունների պետերի, ռազմական բժշկության ոլորտի սպաների, զինվորական կոմիսարների ելույթներում և զեկույցներում արծածվեցին առաջիկա գարնանային զորակոչին առնչվող տարբեր հարցեր և խնդիրներ:
Նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարիների համեմատությամբ զգալի աշխատանք է կատարվել զորակոչը բարձր մակարդակով անցկացնելու ուղղությամբ, բանախոսները միաժամանակ ընգծեցին, որ անելիքները դեռ շատ են` հատկապես զինակոչային տարիքի պատանիների բուժհետազոտման գործում:
Պաշտպանության նախարարը բանակի բոլոր կառույցների և ծառայությունների արջև խնդիր դրեց անել հնարավորը` 2008թ. զորակոչի անխափան ընթացքը ապահովելու, անօրինական զորակոչները բացառելու համար:
Խորհրթակցության ժամանակ նախանշվեցին նաև այն կոնկրետ միջոցառումները, որոնց իրականացումը կնպաստի ռազմաուսումնական հաստատություններ ընդունվել ցանկացող երիտասարդներին` ազգային բանակի վերաբերյալ ճշգրիտ ու սպառիչ տեղեկատվության տրամադրմանը: