Դժբախտ պատահար
29 Апреля, 2008 00:00Ս.թ. ապրիլի 28-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ԼՂՀ բնակիչ Վաչիկ Բոգդանի Բաբայանը` իր անձնական օգտագործման VOLKSWAGEN-PASSAT մակնիշի 33 ԼՏ 402 պետհամարանիշի ավտոմեքենայով, բարձր արագությամբ երթևեկելու պատճառով, Երևան-Մեղրի ավտոմայրուղու 119-րդ կմ-ին բախվել է ծառին, որի հետևանքով տեղում մահացել են ԼՂՀ բնակիչներ, հերթական արձակուրդում գտնվող ՊԲ զինծառայող, ենթասպա Մհեր Յուրիկի Մկրտչյանը (ծնված 1978թ.-ին, զինված ուժերում է 2000թ.-ից), վերջինիս հղի քույրը` Լիլիթ Յուրիկի Մկրտչյանը (ծնված 1985թ.-ին) և Շիրազ Գուրգենի Պետրոսյանը: Վարորդ Վ.Բաբայանը տեղափոխվել է Եղեգնաձորի հիվանդանոց: Վիճակը ծանր է:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է հետաքննություն:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է հետաքննություն: