ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

23 Мая, 2008 00:00
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. մայիսի 24-ին ժամը 10:00 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կայցելի ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան` ներկա լինելու վարժարանի ավարտական դասարանի սաների վերջին զանգի հանդիսավոր արարողությանը:

Ավարտական դասարանի վերջին զանգի հանդիսավոր արարողությանը մասնակեցելու նպատակով Ս.Օհանյանը նույն օրը, ժամը 11:30 կայցելի նաև ՀՀ ԿԳՆ «Փոքր Մհեր» կադետասեպուհական կրթահամալիր (Հասցեն` Կոտայքի մարզ, Քանաքեռավան, Քանաքեռի ձոր): Լրագրողներին ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանից «Փոքր Մհեր» կադետասեպուհական կրթահամալիր տեղափոխելու համար հատկացված ավտոբուսը կմեկնի ժամը 10:45` Մ.Մելքոնյանի անվան վարժարանից: Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն ազատ է:
  • Поделиться