Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց ՌԴ
16 Июня, 2008 00:00ՀՀ պաշտպանության նախարարության և ՌԴ պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության 2008թ. ծրագրի համաձայն ս.թ. հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Ռուսաստանի Դաշնություն:
Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նիկոլայ Մակարովի, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարության հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ՀՀ և ՌԴ ռազմական ու ռազմատեխնիկական երկկողմ համագործակցության, ինչպես նաև ՀԱՊԿ-ում իրականացվելիք բարեփոխումներին առնչվող խնդիրներ:
Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա նաև Ռուսաստանի հայ համայնքի և ՌԴ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում ուսանող ՀՀ զինված ուժերի զինծառայողների հետ: