ՄԵԿ ՎԻՐԱՎՈՐ ԵՎ ԵՎՍ ՄԵԿ ԶՈՀ ՍԱՀՄԱՆՈՒՄ

18 Июня, 2008 00:00
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. հունիսի 18-ին, ժամը 20.30 սահմաններում, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 1958թ. ծնված Ռաֆիկ Արտյուշայի Սաղոյանի վրա, վերջինիս կողմից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի` գերիշխող բարձունքների վրա գտնվող նույն հենակետից դիտավորյալ կրակ է բացվել խոշոր տրամաչափի զենքից, որի արդյունքում Ռ.Սաղոյանը մահացել է:

Օգնության շտապելով վայր ընկած Ռ.Սաղոյանին, վիրավորվել է նաև նույն գյուղի բնակիչ, 1961թ. ծնված Սամվել Լևոնի Միրզոյանը, որը, աջ ոտնաթաթի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում ախտորոշմամբ տեղափոխվել է Բերդի հիվանդանոց: Ս.Միրզոյանի առողջական վիճակը բավարար է:
  • Поделиться