ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

21 Июля, 2008 00:00
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. հուլիսի 23-ին, ժամը 13:00 Երևանի «Գոլդեն Փելես» համալիրում տեղի կունենա Սեյրան Օհանյանի` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանդիպում-ֆուրշետ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Միջոցառմանը հրավիրվում են ՀՀ գերատեսչությունների մամլո քարտուղարները, մամլո ծառայությունների ղեկավարները, լրատվական ծառայությունների, հեռուստատեսությունների, թերթերի, ամսագրերի, ռադիոգործակալությունների և մամուլի ակումբների ղեկավարները, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների` ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ներկայացուցիչներն` առանց սահմանափակման:
  • Поделиться