Երևանում մեկնարկեց «ՌՈՒԲԵԺ 2008» հրամանատարա-շտաբային համատեղ զորավարժությունը
22 Июля, 2008 00:00Ս.թ. հուլիսի 22-ին Երևանում` ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ «Ռուբեժ 2008» հրամանատարա-շտաբային համատեղ զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը:
Զորավարժությունն անց է կացվում ամեն տարի` սկսած 2005թ.-ից և մինչ օրս անցկացվել են միայն Կենտրոնական Ասիայի երկրներում` Ղազախստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում:
Զորավարժությունն այս տարի առաջին անգամ անցկացվում է Հայաստանում, որին մասնակցում են շուրջ 4 հազար զինծառայողներ Հայաստանից, Ռուսաստանից եւ Տաջիկստանից: Զորավարժությունը կտևի 10 օր և կանցկացվի չորս փուլով, որի առաջին երկու փուլերը կրում են ռազմաքաղաքական բնույթ և որոնց նպատակն է` լարված իրավիճակի` խաղաղ ճանապարհով կարգավորում: Զորավարժությունն աննախադեպ է նրանով, որ վերջինիս անցկացմանը ներգրավված են ոչ միայն ռազմական, այլ նաև պետական կառավարման այլ մարմիններ:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ին անդամակցում են ԱՊՀ յոթ երկրներ` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Ռուսաստանը: Իսկ այս տարի ՀԱՊԿ-ն նախագահում է Հայաստանը:
Արարողությունը հանդիսավոր խոսքով բացեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանը, որն իր ելույթում ողջունեց զորավարժության մասնակիցներին և հյուրերին:
Ապա ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, որը իր խոսքում նշեց, որ զորավարժությունը ռազմավարական նշանակություն ունի միջազգային և տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանման գործում, որի ընթացքում կհամակարգվեն միավորված ուժերի գործողությունները տեղային պատերազմներում և զինված ընդհարումներում: Նախարարն իր խոսքում նաև նշեց, որ միասին կկարողանանք դիմակայել Կազմակերպության երկրների հանդեպ ռազմական սպառնալիքներին: (Ստորև ներկայացնում ենք Ս.Օհանյանի ելույթն ամբողջությամբ` ռուսերեն).
Уважаемые коллеги!
Дамы и господа!
Прежде всего от имени руководства и всего личного состава Вооруженных Сил Республики Армения хочу поприветствовать участников и приглашенных на учение и пожелать всем нам плодотворной работы.
В эти дни на территории Республики Армения начинается совместное командно-штабное учение «Рубеж-2008». Совместные учения такого масштаба мы рассматриваем как ключевые в системе совместных мероприятий оперативной и боевой подготовки органов управления и контингентов войск (сил) в рамках Организации Договора о коллективной безопасности.
Учению название «Рубеж» присвоено не случайно. Это именно тот рубеж, по преодолению которого, в случае акта агрессии против любого из государств-участников, в соответствии со статьей 4 Договора, ему оказывается необходимая помощь, в том числе военная.
Хочется выразить уверенность в том, что учрежденная в качестве международной региональной организации обеспечения безопасности Организации Договора о коллективной безопасности будет и далее проводить курс на укрепление мира, международной и региональной безопасности и стабильности, защиты на коллективной основе территориальной целостности и суверенитета государств-членов, приоритет в достижении которых будет предоставляться политическим средствам решения проблем.
Каждое государство стремится не только сохранить свою целостность и суверенитет, но и создать условия для дальнейшего продвижения вперед. Быстро меняющиеся геополитические условия ставят перед многими государствами жизненно важную стратегическую задачу – быть в постоянной готовности не только к разрешению международных вооруженных конфликтов, но и к отражению агрессии локального масштаба. И хотя в современных условиях опасность крупномасштабного военного столкновения между государствами и их коалициями уменьшилась, вместе с тем сегодня уже стали реальностью локальные войны и вооруженные конфликты, которые угрожают стабильности во многих регионах мира.
Обеспечение безопасности стран и народов всегда была и остается весьма сложной и нелегкой проблемой. С одной стороны это связано с установлением договорных отношений с другими государствами, а с другой – со способностью самостоятельно противостоять возможным военным опасностям и угрозам как внешнего, так и внутреннего порядка.
Сама жизнь, мировая и общественная практика заставили гораздо шире взглянуть на эти проблемы, значительно расширить круг явлений и сферы жизни, которые она охватывает. Очевидно, что проблемы национальной безопасности не ограничиваются военной сферой, а охватывают буквально все стороны жизни стран, все множество относительно самостоятельных структур, образующих общество и обеспечивающих его нормальное функционирование и развитие в тесной взаимосвязи и непрерывном взаимодействии.
Уважаемые коллеги!
Организация подготовки и проведения СКШУ «Рубеж – 2008» носит ряд особенностей.
Во-первых, в рамках ОДКБ такие масштабные совместные учения с привлечением в качестве обучаемых органов государственного и военного управления проводятся впервые.
Во-вторых, в качестве войск обозначения на СКШУ «Рубеж – 2008» кроме контингентов войск Кавказского региона (Республика Армения и Российская Федерация) будут привлечены также контингенты вооруженных сил государств Центральноазиатского региона коллективной безопасности. В этой связи в лице присутствующего здесь у нас в Ереване представителя Вооруженных Сил Республики Таджикистан хочу выразить слова благодарности руководству Министерства обороны Таджикистана за активное участие в СКШУ. Хотел бы обратить Ваше внимание на то, что в качестве противоборствующих сторон выбраны вымышленные государства, искусственно созданы военно-политические союзы, блоки, различные международные региональные организации, а также ускорены процедуры принятия политических решений и возможные сроки стратегического и оперативного развертывания противоборствующих сторон. При организации совместного учения «Рубеж – 2008» учтен накопленный положительный опыт проведения совместных мероприятий оперативной и боевой подготовки предыдущих лет.
Уверен, что СКШУ «Рубеж – 2008» подтвердит целесообразность включения в практическую работу оперативных групп от Совета национальной безопасности и органов государственного управления Республики Армения. Во многих министерствах и ведомствах государства впервые будут наработаны алгоритмы практической работы по подготовке Республики Армения к отражению агрессии. Многие государственные служащие Республики Армения впервые получат необходимую практику в подготовке предложений и планировании мероприятий в своем министерстве или ведомстве при возникновении кризисной ситуации.
В текущем году председательство в уставных органах Организации Договора о коллективной безопасности переходит к Армении и я уверен, что в период руководства Республики Армения нами будут приложены все усилия по совершенствованию способности государств-членов ОДКБ к своевременным и эффективным совместным действиям.
Благодарю за внимание.
Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յու.Բալուևսկին:
Զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը հաջորդեց մամլո ասուլիս` ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժայի և ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի մասնակցությամբ, որոնք պատասխանեցին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին.
- Պարոն Բորդյուժա, ինպե՞ս եք վերաբերվում հետխորհրդային պետությունների` այլ ռազմական դաշինքներին ներգրավվմանը:
Ն.Բորդյուժա - Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա նշեմ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը բացասաբար է վերաբերվում ՆԱՏՕ-ի ընդլայնմանը: Խնդիրն այն է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների` մասնավորապես Ռուսաստանի և Բելառուսի շուրջ այսօր ստեղծվում է նոր ռազմական ենթակառույց, որը որոշակի քաղաքական խնդիրների իրագործման նպատակ է հետապնդում: Խնդիրներ, որոնք առնչվում են ՀԱՊԿ կազմում ընդգրկված պետություններին:
ՆԱՏՕ-ի մեխանիկական ընդլայնումը համաշխարհային հանրությանը չի բերի կայունություն և վստահություն` բնականոն զարգացման գործում: Կարծում եմ, ինչպես Եվրոպայում, այնպես էլ ողջ աշխարհում հավաքական անվտանգության ստեղծման այլ եղանակներ կան, և, հարկավոր է օգտագործել այդ եղանակները, այլ ոչ թե այս կամ այն պետությանը մեխանիկորեն ներգրավել կամ մասնակցություն պարտադրել:
Հետխորհրդային պետությունների` այս կամ այն ռազմական դաշինքին ադամակցելու առումով նշեմ, որ յուրաքանչյուր անկախ պետության իրավունքն է` հարել որևէ դաշինքի: Հետխորհրդային պետությունների նպատակն է այսօր ապահովել կայունություն` տնտեսական աճ ապահովելու նպատակով:
- Ինչո՞վ է պայմանավորված զորավարժության` Հայաստանի տարածքում անցկացումը, և, օգնություն կտրամադրվի արդյո՞ք Հայաստանին ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից` Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում:
Ն.Բորդյուժա - Մինչ օրս զորավարժությունն անց է կացվել Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում և Բելառուսում: Այժմ Հայաստանի հերթն է:
Ինչ վերաբերում է օգնությանը, ապա ընդգծեմ, որ եթե ՀԱՊԿ անդամ պետություններից որևէ մեկն իսկ ենթարկվի զինված ագրեսիայի, ապա կսկսի գործել շտապ օգնության մասին համաձայնագիրը և կձեռնարկվեն համապատասխան միջոցներ. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի համապատասխան հոդվածում ասվում է, որ ՀԱՊԿ անդամ որևէ պետության դեմ ուղղված ագրեսիան դիտարկվում է որպես ագրեսիա Կազմակերպության բոլոր անդամների դեմ:
- Մոտ 10 օրից Հայաստանում կմեկնարկեն նաև այլ զորավարժություններ` ՆԱՏՕ-ի շրջանակներում: Ինչպե՞ս եք վերաբերվում այս փաստին, եթե քիչ առաջ նշեցիք, որ դեմ եք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը:
Ն.Բորդյուժա - Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի կառուցել իր հարաբերությունները միջազգային կազմակերպությունների և դաշինքիների հետ, ուստի հանգիստ եմ վերաբերվում Հայաստանում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և պարտավորություններ է ստանձնել կազմակերպության առջև:
Ինչ վերաբերում ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին, ապա այդ հարաբերություններն ունեն նաև մյուս պետությունները, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունը: Սարսափելի ոչինչ չեմ տեսնում այդ հարաբերություններում, որոնք վերածվում են որոշակի ակտիվ ռազմական դաշինքների այս կամ այն տարածքում: Հատկապես, երբ Հայաստանը փոխլրացման արտաքին քաղաքականություն է վարում:
- Ի՞նչ խնդիրներ են առաջադրված զորավարժությանը և ինչո՞ւ են վերջինիս մասնակցում ԱՊՀ անդամ երեք պետություն` Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
Ա.Բաղդասարյան - Զորավարժությանը մասնակցում են ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները, որոնց ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումները կարտահայտեն աշխատանքային քննարկումների ընթացքում: Զորավարժությանը որպես դիտորդ հրավիրված են նաև Հայաստանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպանությունների ռազմական կցորդներ, որոնք ներկայացուցչական լայն կազմով ներկա էին նաև այսօր:
- ՀԱՊԿ շրջանակներում դիտարկվում է արդյո՞ք Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու սցենար:
Ն.Բորդյուժա - Վրաստանի համար մենք չէ, որ պետք է սցենար մշակենք, այլ Վրաստանը: Նորից նշեմ, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը ոչ թե կայունացնելու է իրավիճակը տարածաշրջանում, այլ ներդնելու է ապակայունացման էլեմենտներ. հիշեցնեմ, որ Վրաստանը մինչ վերջերս կազմակերպության անդամ էր. ի դեպ Վրաստանը ներկայումս հարում է մի շարք դաշինքների: Հետխորհրդային պետություններին միավորում են մի շարք առանձնահատկություններ. ունենք միևնույն սպառազինությունը, միևնույն տակտիկական մոտեցումները, կադրերի միևնույն պատրաստությունը, նույնիսկ` միևնույն մտածելակերպը: Ճիշտ կլիներ, եթե ՆԱՏՕ-ն գործունեություն ծավալեր իր տարածաշրջանում, այլ ոչ թե տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռավորությամբ. սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն այս կերպ միայն որոշակի նյութական շահույթ է ակնկալում:
Մամլո ասուլիսից անմիջապես հետո ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը կարճ ճեպազրույց ունեցավ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ` պատասխանելով վերջիններիս հուզող հարցերին.
- Պարոն Օհանյան, հնարավո՞ր են արդյոք մեր զինված ուժերի դիրքերի փոփոխում, բարելավում:
Ս.Օհանյան - Դիրքերի բարելավման գործողություններ միշտ են կատարվում` նույնիսկ հիմա. այսինքն ընտրվում է առավել հարմար դիրք` մարտական հերթապահություն և տեղանքի առավել լիարժեք դիտարկում իրականացնելու համար:
- Կա՞ արդյոք տեղաշարժ Նախիջևանում գտնվող չորս հայ քաղաքացիների` հայրենիք տեղափոխումն իրականացնելու հարցում:
- Առայժմ ոչ:
Կարճատև ընդմիջումից հետո մեկնարկեցին աշխատանքային դռնփակ քննարկումները` զորավարժությանը ներգրավված ռազմական և պետական այլ կառույցների համագործակցության խնդիրների և այլն, վերաբերյալ, որոնք առավել մանրամասը կուսումնասիրվեն վաղը` աշխատանքային խմբի` համապատասխան պետական գերատեսչություններ այցելության ժամանակ: