ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
15 Октября, 2008 00:00Ս.թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, ՀՀ ՊՆ նորակառույց վարչական համալիրում տեղի կունենա հանրապետական զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի նախագահությամբ:
Նիստի ընթացքում կամփոփվեն 2008թ.-ի գարնանային զորակոչի արդյունքները, ապա կքննարկվեն 2008թ.-ի աշնանային զորակոչի խնդիրները:
Միջոցառումը լուսաբանել ցանկացող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՀՀ ՊՆ նորակառույց վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի ս.թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 1000` Ալ.Թամանյանի արձանի մոտից:
Ի դեպ, նիստի աշխատանքները կընթանան ՀՀ կառավարության անդամների մասնակցությամբ: