Մենք հաղթանակի ժառանգներն ենք

13 Октября, 2008 00:00
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 9:30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կմասնակցի Երևանի «Հաղթանակ» զբոսայգում` «Մարտական փառքի» թանգարանի հրապարակում կայանալիք «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» միջազգային ակցիայի շրջանակներում իրականացվող միջոցառմանը, որին մասնակցում են նաև ՌԴ բանակի գեներալ Վ.Երմակովը, ՌԴ պետդումայի պատգամավոր Գ.Սելեզնյովը:

Միջոցառմանը կհաջորդի զորահանդես` մասնակցությամբ ՀՀ ՊՆ Երևանի կայազորի զորատեսակների ստորաբաժանումների: Միջոցառումը լուսաբանել ցանկացող ԶԼՄ ներկայացուցիչների մուտքն ազատ է:
  • Поделиться