Հաղորդագրություն մամուլի համար

17 Октября, 2008 00:00
Ի պատասխան «Հրապարակ» օրաթերթի` ս.թ. հոկտեմբերի 16-ի N 18 (160) համարի առաջին էջում զետեղված հրապարակությանը, առ այն որ «ՀՀ պաշտպանության նախարարության կազմում ստեղծված ՊՆ քննչական վարչությունը խաբեության և վստահությունը չարաշահելու համար ՊՆ դատախազ Լ.Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցել, ուստի Ս.Օհանյանը, արդարության և կարգ ու կանոնի մասին խոսելու փոխարեն թող իր ղեկաված կառույցում օրինականություն հաստատի», ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ զինվորական դատախազությունը հանդիսանում է ՀՀ գլխավոր դատախազության կառույց, այլ ոչ թե ՀՀ պաշտպանության նախարարության, իսկ ՀՀ ՊՆ քննչական վարչության կազմում չկան դատախազներ: Ավելին, ՀՀ զինվորական դատախազությունում օրինականություն և կարգ ու կանոն հաստատում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
ՀՀ պաշտպանության նախարարությունում հաստատված օրինականության, կարգ ու կանոնի պահպանման մակարդակն օրըստօրե բարձրանում է, ինչին և ուղղված են ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի, ինչպես նաև ՀՀ ԶՈւ ողջ ղեկավար կազմի ջանքերը:

  • Поделиться