Ս.Օհանյանն ընդունեց Վլ.Մովսիսյանին
19 Ноября, 2008 00:00Ս.թ. նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց պետական ականավոր գործիչ Վլադիմիր Մովսիսյանին:
Նախարարը նախ շնորհավորեց Վլ.Մովսիսյանին` ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ` ցանկանալով երկարակեցություն և բոլոր նախաձեռնությունների ու մտահղացումների իրականացում:
Նախարարը նախ շնորհավորեց Վլ.Մովսիսյանին` ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ` ցանկանալով երկարակեցություն և բոլոր նախաձեռնությունների ու մտահղացումների իրականացում:
Շնորհավորական իր խոսքում Ս.Օհանյանը նշեց, որ Վլ.Մովսիսյանը մեծ ճանաչում ունի որպես պետական ականավոր գործիչ, ով, տասնամյակներ շարունակ աշխատելով երկրի ղեկավար պաշտոններում, որդեգրել է ազնիվ և մաքուր սկզբունքներ, ինչը և դարձել է նրա անվիճելի հեղինակության կերտողը:
Նախարարը նաև նշեց, որ երկար տարիների անձնուրաց աշխատանքը տվել է իր առողջ պտուղները և անուրանալի է այսօր Վլ.Մովսիսյանի վիթխարի ներդրումը մեր երկրի հասարակական ու քաղաքական կյանքում, պետականության ամրապնդման և ժողովրդավարության զարգացման գործում:
Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը Վլադիմիր Մովսիսյանին նվիրեց խորհրդանշական սուր` հետևյալ մակագրությամբ.
«Վլադիմիր Մովսիսյանին` առողջության ու երկարակեցության, նվիրական երազանքների իրականացման ամենաանկեղծ ու սրտաբուխ մաղթանքներով:
Մեծագույն հարգանքով` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյան»:
Հանդիպման վերջում Վլադիմիր Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց Ս.Օհանյանին` շնորհավորանքների, ինչպես նաև ջերմ ընդունելության համար` իր խոսքում նշելով, որ յուրաքանչյուր հայ առաջին հերթին պետք է զինվոր լինի: