ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26 Января, 2009 00:00ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. հունվարի 28-ին, ժամը 10:00 ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմը, ՀՀ զինված ուժերի կազմավորման 17-րդ տարեդարձի կապակցությամբ, կայցելի «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված հայորդիների հիշատակին:
Իսկ ժամը 12:00 ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա զինծառայողների` ՀՀ ԶՈՒ կազմավորման 17-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Միջոցառումը լուսաբանել ցանկացող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՀՀ ՊՆ վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի ս.թ. հունվարի 28-ին ժամը 11:00 Ալ. Թամանյանի արձանի մոտից: