Շրջայց` վառելիքա-քսուքային նյութերի բազայում
4 Марта, 2009 00:00Ս.թ. մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի` Երևանում տեղակայված վառելիքա-քսուքային նյութերի բազա:
Ս.Օհանյանը` ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության պետ, գեներալ-մայոր Տ.Գասպարյանի ուղեկցությամբ շրջեց բազայում, ծանոթացավ զորամասի անձնակազմի հետ, ինչպես նաև եղավ բազայի պահեստներում:
Նախարարը ծանոթացավ նաև բազայի պահեստներում վառելիքա-քսուքային նյութերի պահպանման և դրանց անվտանգության ապահովման պայմաններին:
Շրջայցի ավարտին Ս.Օհանյանը զորամասի ղեկավարությանը տվեց հանձնարարականներ: