Հաղորդագրություն մամուլի համար

5 Марта, 2009 00:00
Ի պատասխան «Հրապարակ» օրաթերթի` ս.թ. փետրվարի 19-ի համարում տեղ գտած «Մենք ունե՞նք կայացած բանակ, թե՞ ոչ» հոդվածում հրապարակված մի տիկնոջ հայտարարությանը, թե իբր իր որդուն, որն արդեն, ի դեպ, 33 տարեկան է և 12-ամյա դպրոցական տղա ունի, «բանակում շան միս են կերակրել, իսկ հարուստների և թիկունք ունեցողների «լակոտները» ճոխ-ճոխ կերել են», ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ իրականացված լրագրողական հետաքննության արդյունքում պարզվել է. վերոնշյալ տիկնոջ (որը չի ցանկացել ներկայանալ կամ ներկայացնել իր որդուն, ինչպես նաև նշել զորամասը) որդին բանակում ժամկետային ծառայություն է անցել 1990-ականների սկզբին` երբ բանակի կայացման առաջին դժվարին փուլին զուգնըթաց կենաց-մահու կռիվ էր մղվում:

Այս պարագայում չհասցեագրված խիստ գնահատականներ տալ այն ժամանակվա բանակի և բանակում տիրող վիճակին` վերագրելով այսօրվան` առնվազն ազնիվ չէ: Իսկ եթե որևէ մեկը կոնկրետ փաստեր ունի նման դեպքերի վերաբերյալ, ապա խնդրում ենք ստույգ նշել զինծառայություն անցնելու թվականը, վայրը և զորամասը:
  • Поделиться