Հաղորդագրություն մամուլի համար

16 Апреля, 2009 00:00
Ս.թ. ապրիլի 1-ից ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադում մեկնարկել է 12 շաբաթ տևողությամբ բժշկական վարժանք խաղաղապահ բրիգադի կազմում ստեղծվելիք բժշկական դասակի անձնակազմի համար: Վարժանքը, որն իր բնույթով եզակի է, առաջին անգամ է անցկացվում ՀՀ զինված ուժերում:

Վարժանքի նպատակն է մասնակիցներին գիտելիքներ տրամադրել առաջին բուժօգնության ցուցաբերման և մարտադաշտից վիրավորների տարհանման վերաբերյալ: Վարժանքը կազմակերպվել է հայ-ամերիկյան ռազմական համագործակցության շրջանակներում, և անցկացվում է ամերիկյան հրահանգիչների կողմից: Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան միջազգային չափանիշներին համապատասխան հավաստագրեր: Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրագրողները ապրիլի 17-ին` ժամը 11.00-ին, հրավիրվում են ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադ: Մուտքն ազատ է:
  • Поделиться