Պաշտպանության նախարարը պատվոգրեր է հանձնել մի խումբ մարզիկների
22 Апреля, 2009 00:00Միջազգային ասպարեզում Հայաստանի սպորտային պատիվը բարձր պահելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում քիք-բոքսինգի զարգացումը խթանելու համար մարզիկներին խրախուսելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ս.թ ապրիլի 21-ին հրաման է ստորագրել մի խումբ մարզիկների պատվոգրերով պարգևատրելու մասին:
Եվրոպայի գավաթի խաղարկությանը մրցանակային տեղեր զբաղեցնելու համար պատվոգրերով պարգևատրվել են Արման Արմենի Սահակյանը, Գարիկ Սեյրանի Ծատուրյանը, Արմեն Լավրենտի Հարությունյանը, Հրանտ Արամայիսի Հայրապետյանը, Վահրամ Նորայրի Առաքելյանը, Հայկ Արթուրի Հակոբյանը, Իշխան Վարդանի Ասատրյանը: Առաջնությանը պատվով մասնակցելու համար պատվոգրերով պարգևատրվել են Գեղամ Երվանդի Ալեքսանյանը, Աղասի Գառնիկի Ծառուկյանը և Ավետիք Ռուբենի Ղազարյանը: