Պաշտպանության նախարարի հանդիպումը ուսանողների հետ

6 Мая, 2009 00:00
Ս.թ. մայիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը «Հայաստանի ուսանողական ֆորում» հասարակական կազմակերպության պատվիրակների հետ:

Ողջունելով ներկաներին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց միջոցառումը` այն որակելով որպես բանակ-ուսանողություն կապի ամրապնդմանն ուղղված քայլ: Անդրադառնալով ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրներին` Սեյրան Օհանյանը նշեց, որ դրանց լուծման գործում կարևորագույն դեր ունեն երիտասարդները: Ուսանողական միությունների և ազգային բանակի կապերի ամրապնդման ուղիների, մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ՀԿ-ների դերի վերաբերյալ ելույթներ ունեցան նաև «Հայաստանի ուսանողական ֆորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: Միջոցառման ընթացքում, պաշտպանության նախարարի հրամանով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով պարգևատրվեցին ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների և հանրապետության ԲՈՒՀ-երի ուսանողների միջև մայիսի 5-ին կայացած մրցույթի հաղթողները: Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանեց ներկաների բազմաբնույթ հարցերին:
  • Поделиться