Կլոր սեղան-քննարկում ԶՈՒ համալրման գործընթացի խնդիրների շուրջ

7 Мая, 2009 00:00
Ս.թ. մայիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվեց կլոր սեղան-քննարկում` նվիրված ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացին: Կլոր սեղանի ընթացքում, որին մասնակցում էին ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քննարկվեցին զորակոչի անցկացման բարելավման և զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրման աշխատանքների հետ կապված խնդիրներ:

Զորակոչի անցկացման բարելավման հարցի շրջանակում նորմատիվ և իրավական ակտերի պարզաբանմամբ ելութ ունեցավ ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ, գնդապետ Ս. Սեդրակյանը, զորակոչի կազմակերպման և անցկացման խնդիրներով`ՀՀ զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետ, գնդապետ Գ. Հարությունյանը, իսկ բժշկական հանձնաժողովների և զորակոչիկների բուժզննման կազմակերպման խնդիրների շուրջ` ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Ա. Փարսադանյանը: Իսկ Զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու գործընթացի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեցին ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ, գնդապետ Ա. Մարտիկյանը` պայմանագրային զինծառայողների ընտրության, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Ի. Մաթևոսյանը` պայմանագրային զինծառայողների պատրաստման և ուսուցման, ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության պետ, գեներալ-մայոր Տ. Գասպարյանը` պայմանագրային զինծառայողների թիկունքային ապահովման, ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Ս. Հարությունյանը` սոցիալական ապահովման, ՀՀ ՊՆ ՖԲ և Պ վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Վ. Ապերյանը` պայմանագրային զինծառայողների ֆինանսական ապահովման խնդիրների շուրջ:
  • Поделиться