Ռազմական կցորդների այցը լեռնային ուսումնական կենտրոն

7 Мая, 2009 00:00
Ս.թ. մայիսի 7-ին ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները ռազմական կցորդների ասոցիացիայի աշխատանքային պլանի համաձայն այցելեցին Փամբակի լեռնային ուսումնական կենտրոն /ԼՈւԿ/:

Ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանն ընդունեց ԼՈւԿ-ի հրամանատար, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը, որի ուղեկցությամբ էլ ռազմական կցորդները շրջեցին ուսումնական կենտրոնում, ծանոթացան կենտրոնի պատմությանը, ծառայության պայմաններին: Այնուհետև կենտրոնի հրամանատարը իր ելույթում ներկայացրեց որոշ մանրամասներ ԼՈՒկ-ի գործունեության և կառուցվածքի վերաբերյալ:
  • Поделиться